Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ադրբեջանը սահմանափակումներ է մտցնում արժութային գործարքների համար

Ադրբեջանը սահմանափակումներ է մտցնում արժութային գործարքների համար
20.01.2016 | 01:59

Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են 20 տոկոսի պարտադիր վճար սահմանել արտասահմանյան դրամական փոխանցումների համար, որոնց գումարը գերազանցում է 50 հազար դոլարը՝ հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը։ «Արժութային կարգավորման մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ այս միջոցը չի տարածվի արտասահմանյան փոխանցումների վրա, որոնք կապված են բուժման, կրթության, դատարանի և երկրի իրավապահ մարմինների որոշումների իրագործման ծախսերի հետ: Պարտադիր վճար կսահմանվի արժույթի նկատմամբ, որը երկիր է ներմուծվում որպես ուղղակի ներդրում՝ արժեթղթերի և անշարժ գույքի ձեռքբերման համար։

Դիտվել է՝ 988

Մեկնաբանություններ